Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ շախմատիստները հաղթանակով մեկնարկեցին Կասպից ծովի մրցաշարում

Սպորտ

Իրանի Անզալի ազատ առեւտրի գոտում անցկացվող շախմատի Կասպից ծովի գավաթի ամենամյա խաղարկությանը Հայաստանից մասնակցում են 6 շախմատիստ: Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Գրիգոր Դիլանյանը եւ Վահե Դանիելյանը, հաղթանակ տարան մեկնարկային տուրում եւ դարձան մրցաշարի նոմինալ առաջատարներ: Իսկ ահա առաջին շարքային Հայկ Երիցյանը եւ Աննա Խաչատրյանը պարտություն կրեցին: Այսօր տեղի կունենան 2-րդ տուրի պարտիաները: Վիճակահանությամբ Հայաստանի երկու շախմատիստները՝ Արման Միքայելյանը եւ Վահե Դանիելյանը, իրար հետ կմրցեն: Մեր մյուս մասնակիցներին մրցակից են բաժին հասել Իրանի ներկայացուցիչները: