Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի 211-րդ ռակետին

Սպորտ
a1khachanov-13.02.

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենսիստ Կարեն Խաչանովը պարտություն է կրել Ռոտերդամում մեկնարկած թենիսի խոշոր մրցաշարի առաջին փուլում: Աշխարհի 11-րդ ռակետը երեք սեթում անսպասելի տանուլ է տվել հոլանդացի Տալոն Գրիկսպորին՝ 6:3, 3:6, 2:6, որը թենիսիստների վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 211-րդ տեղը: Կարեն Խաչանովը հանդիպման ընթացքում թույլ է տվել 6 կրկնակի սխալ, նաեւ 5 անգամ վրիպել է գնդակի մատուցման ժամանակ: Նա ընդամենը մեկ միավոր է վաստակել մրցակցի մատուցման դեպքում: