A
A
19 տարեկան ֆուտբոլիստը ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում Հռոմի «Ռոմայի» հարձակվող Նիկոլո Զանոլոն երկու գոլ է խփել եւ այդպիսով հաղթանակ պարգեւել իր թիմին պորտուգալական «Պորտոյի» հետ մրցավեճում՝ 2:1: Նա հանդիպման 70-րդ րոպեին նախ բացել է հաշիվը, իսկ վեց րոպե անց կրկնապատկել է այն: Երկու դեպքում էլ հարձակվողին արդյունավետ փոխանցում է կատարել «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկո: Այդպիսով, Նիկոլո Զանոլոն դարձել է իտալացի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի խաղում խփել է երկու գոլ եւ գրանցել դուբլ: Ֆուտբոլիստն այժմ 19 տարեկան է: