A
A
Հայաստանի 4 դահուկորդներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Ավստրիայի Զեեֆելդ քաղաքում փետրվարի 20–ից միչեւ մարտի 3-ը տեղի կունենա դահուկավազքի աշխարհի 52-րդ առաջնությունը: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր հանրապետությունից այդ մրցումներում հանդես կգան չորս մարզիկ՝ Կատյա Գալստյանը, Միքայել Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանը եւ Մյասնիկ Ղարիբյանը: Տղամարդիկ կմրցեն 15կմ, 30կմ եւ 50կմ մրցատարածություններում, իսկ Կատյա Գալստյանը 5կմ եւ 15կմ մրցավազքերում: Մեր դահուկորդներն առաջինը կմասնակցեն արագավազքի (սպրինտ) մրցումներին, որոնք կայանալու են փետրվարի 21-ին: