Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Թորոսյանը Թուրքիայում կմասնակցի նախարարական խորհրդակցություններին

Պաշտոնական

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիայի Հանրապետություն: Առողջապահության նախարարը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և արձագանքման մակարդակի բարձրացման համար գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված բարձր մակարդակի տեխնիկական և նախարարական խորհրդակցություններին: Այցը նախատեսված է փետրվարի 14-15-ը: Միջոցառումը տեղի կունենա Ստամբուլում: