Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հինգ տոկոս տնտեսական ա՞ճ, բա ո՞ւր է հեղափոխությունը. ՀՅԴ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Still0212_00000

ՀՅԴ ԳՄ-ն այսօր հայտարարություն է տարածել՝ ՀՀ կառավարության ծրագրի և կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ։ Հայտարարության առանձին դրույթները մեկնաբանելու համար «Ա1+»-ը հարցազրույցի է հրավիրել Դաշնակցության պատասխանատուներից Շիրակի նախկին մարզպետ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանին։ «Նախկին կառավարության նման այս կառավարության ծրագրի հիմքում ևս լիբերալ գաղափարախոսությունն է, իսկ մենք սոցիալիստական կուսակցություն ենք,- ասում է պարոն Խաչատրյանն ու հավելում,- նախորդ իշխանություններն էլ պլանավորել են մոտավորապես 5 տոկոսանոց տնտեսական աճ, այս կառավարությունն էլ նույն է անում»։ «Բա ո՞ւր մնաց հեղափոխությունը»,- հարցնում է ՀՅԴ պատասխանատուն։ Դաշնակցությունն անհանգստացած է, որ կառավարությունը շատ խնդիրների, ծրագրային դրույթների իրականացումը պայմանավորում է Արցախի հարցի լուծմամբ։ Նախկին գյուղնախարարը նաև նշում է, որ աշխարհում գրեթե չկա որևէ երկիր, որ չունենա գյուղատնտեսության նախարարություն։ Արթուր Խաչատրյանը չի բացառում, որ ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Կանադայից վերադառնա և մշտական բնակություն հաստատի Հայաստանում։ Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։