Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու օդանավակայանի աշխատողներին համոզելով են աշխատեցնում (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-3

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Գուրգեն Բաղդասարյանը կարծում է, որ նախկինում մոնոպոլիաների մասին շատ է խոսվել՝ սկսած շաքարից, վերջացած բանանից։ Սակայն այսօր էլ մոնոպոլիստ հանդիսանալով՝ հավատարմագրային կառավարիչը  ավիատոմսերի  գները չի իջեցնում ։ «Գյումրու օդանավակայանը այսօր փաստացի չի գործում։ Օրը մեկ թռիչք է իրականացվում, օդաչուներին համոզելով են աշխատեցնում։ Իսկ հարևան երկրի 2 օդանավակայանները՝ Քութայիսի և Թբիլիսիի՝  մրցակցության մեջ են և 2 ուղևորափոխադրողներն արդեն իրար հավասար աշխատում են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով հարցին՝ նշեց, որ Դավոսի հանդիպման ժամանակ  այդ հարցը նունպես քննարկվել է։ «Իրականում Գյումրու օդանավակայանում հիմա ներդրումային ծրագիր է իրականացվում։ Բայց շենքը որոշակի պատմամշակութային արժեք ունի, սակայն, ստացել եմ հավաստիացումներ, որ այդ խնդիրը կարգավորվման փուլում է։ Կոնցեսեոները պարտավորվել է, որ  առաջիկայում Գյումրու օդանավակայանը կաշխուժանա, և բյուջետային ավիաուղիներ կսկսեն իրականացվել դեպի Գյումրի»։ Վարչապետը նշեց, որ այս իրավիճակը իրենք ժառանգել են նախորդ իշխանությունից, սակայն դարձել է իրենց կառավարության խնդիրը։  Ի պատասխան  Գուրգեն Բաղդասարյանը նշեց, որ կառավարիչը մոտիվացված չէ, որ Գյումրու օդանավակայանում թռիչքներ իրականացնի, քանի որ նա փաստացի իր  ուղևորի իր շահույթը Զվարթնոցից գանձում է։ Նիկոլ Փաշինյան ը նշեց, որ Զվարթնոց օդանավակայանը ևս վերանորոգման և ծավալների մեծացման անհրաժեշտություն ունի։ Սակայն պարոն Էռնեկյանը հավաստիացնում է, որ ներդրումներ կարվեն, և իրենք կհետևեն այդ գործընթացին խնդիրններ առաջանելու դեպքում կրկին կքննարկվեն։ Վարչապետը անդրադարձավ նաև ներդրումներին՝ նշելով, որ առաջիկայում պլաններ կան հայկական ներդրումային հիմնադրամներ ստղծելու, որպեսզի  այդ հիմնարկը կարողանա զբաղվել ներդրումային գործընթացներով և կարիք չի լինի այլրս, որ յուրաքանչյուր ներդրում անող հանդիպի վարչապետի հետ։