Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Արցախի ժողովրդի ընտրած իշխանությունը

Քաղաքականություն
aj3

Մենք Ղարաբաղի անունից չենք կարող  որոշումներ կայացնել, ուստի Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ,- հիշեցնում է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի ամբիոնից։  Նա մանրամասնում է՝ քանի որ իրեն չի ընտրել Ղարաբաղի ժողովուրդը, այլ հակառակը ինքը ընտրել է իր իշխանություններին՝  տալով իր անունից հանդես գալու լիազորություն։ Իսկ ինչ է  ասում Ադրբեջանը, - հարց է տալիս Նիկոլ Փաշինյանն եւ ինքն էլ  պատասխանում՝  ուզում են   իրենց հետ  Ղարաբաղում նախկինում բնակված ադրբեջանցիներին բերել բանակցությունների։  Ադրբեջանի նման  դիրքորոշման դեպքում՝  վարչապետի եզրակացությունը մեկն է՝  նշանակում է, որ  Ադրբեջանի իշխանությունները իրավունք չունեն  ներկայացնելու այդ մարդկանց տեսակետը, թեկուզ եւ նրանք Ադրբեջանի քաղաքացիների են եւ  մասնակցում են ընտրությունների։ Գո՞ւցե  Ադրբեջանում կան էլի խմբեր, որոնց շահերը չի կարող ներկայացնել Ադրբեջանի իշխանությունը, -  նկատում  է  Նիկոլ Փաշինյանը։