Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեղծում ենք Սփյուռքի հետ հարաբերությունների միասնական կառույց. Փաշինյան

Քաղաքականություն
aj

ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անչափ կարևորում է Սփյուռքի հետ հարաբերություններ որակի փոփոխությունը. «Ինչպես գիտեք, կառավարության կառուցվածքի փոփոխությունն իրականացնելիս մենք նկատի ենք առնում ոչ միայն ֆիզիկական կառուցվածքի փոփոխությունները, այլ ֆունկցիոնալ փոփոխությունները: Մենք կարծում ենք, որ ՀՀ-ում յուրաքանչյուր կառույց պետք է իրականացնի մեկ գործառույթ: Դրդապատճառներից մեկը սա է, որ որոշեցինք՝ ՀՀ-ն պետք է չունենա սփյուռքի նախարարություն: Սփյուռքի նախարարությունում իրականացվում էին գործառույթներ, որոնք իրականացվում են նաև այլ նախարարությունների կողմից: Սրա փոխարեն կարևոր գործառույթներ, որ պետք է իրականացվեին սփյուռքի հետ հարաբերությունների տեսակետից, չէին իրականացվում: Ուզում եմ արձանագրել, որ կառավարությունը միտված է կառավարության կառուցվածքում չունենալ սփյուռքի նախարարություն: Դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում մենք կունենանք սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, որը վարչապետի անունից և հանձնարարությամբ կիրականացնի սփյուռքի հետ հարաբերությունների քաղաքականությունը, ինչպես նաև կկոորդինացնի բոլոր նախարարությունների աշխատանքը սփյուռքի հետ հարաբերություններում»։