Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախատեսվում է կազմել Երևան քաղաքի աղմուկի ամբողջական քարտեզ

Պաշտոնական

Աղմուկը 21-րդ դարի մարտահրավերներից է և համարվում է շրջակա միջավայրի վնասակար աղտոտման կարևորագույն գործոններից մեկը։ Այն ոչ պակաս վտանգավոր է քան օդի և ջրի աղտոտումը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, համաձայն Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների՝ Երևան քաղաքում ձևավորվել է աղմուկի դեմ պայքարի ծրագիր, որի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել քաղաքի առավել աղմկոտ տարածքներում շրջակա միջավայրի վրա ազդող աղմուկը, հայտնաբերել հիմնական աղբյուրները՝ տեսակները, ստեղծել աղմուկի քարտեզ, որը բնակավայրերում կտա հստակ պատկերացում աղմուկի մակարդակի վերաբերյալ: Քանի որ Երևան քաղաքը բավականին մեծ է, և աղմուկի քարտեզը հիմնականում ներառում է տրանսպորտային հոսքերի աղմուկը, առաջին փուլում՝ 2018թ. Ընթացքում, չափումներն իրականացվել են Երևան քաղաքի Փոքր Կենտրոնի առավել աղմկոտ տարածքներում, սակայն նախատեսվում է 2021 թ. ներառյալ քարտեզագրել բոլոր համայնքները: Իրականացված չափումների ընթացքում պարզվել է, որ աղմուկի մակարդակը փոխվում է ինչպես կախված ժամից, այնպես էլ տեղից և օրից: Աղմուկի մակարդակի բարձրացմանը հիմնականում նպաստում են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ոչ ճիշտ վայրերում տեղակայված և սխալ դասավորվածություն ունեցող շենքերը, որոնք նպաստում են աղմուկի ուժգնացմանը և տարածմանը: Քաղաքը բաժանաված չէ բնակելի և բիզնես հատվածների, շինությունների նշանակությունը ի սկզբանե որոշված չէ այն նույնպես նպաստում ոչ բարենպաստ պայմանների: Շինարարական աշխատանքների ծավալի աճը, որտեղ հաշվի չիառնվում նորմերը ևս հանգեցրել է նրան, որը շրջակա միջավայրում աղմուկի մակարդակը գերազանցում է թույլատրելի մակարդակը 25-30 դեցիբելով։ Երևան քաղաքի աղմուկի դեմ պայքարի ծրագիրը իր տեսակով եզակի է և ներառում է բավականին թվով մեծ ինֆորմացիա, քանի որ վերջին անգամ աղմուկի քարտեզը կազմվել է 1976թ.: Մինչև 2021 թ. նախատեսվում է չափումներ իրականացնել Երևան քաղաքի ամբողջ տարածքում և քարտեզագրել բոլոր համայնքները։ Աշխատանքները փուլ առ փուլ կներկայացվեն համապատսխան լիազոր մարմիններին, ինչը հնարավորություն կտա իրականացնել առողջության պահպանմանն ուղղված առավել նպատակային և արդյունավետ միջոցառումներ և հնարավորինս զերծ մնալ աղմուկից, իսկ աշխատանքների ավարտից հետո կունենանք մշակված լիարժեք քարտեզ, որը թույլ կտա համեմատականներ տանել առաջատար երկների հետ: Աղմուկի առաջացման հիմնական պատճառներն են տրանսպորտային հոսքերը, օդափոխման և ջեռուցման ժամանակակից համակարգերը, կենցաղային նորագույն տեխնոլոգիաները և այլ բազմազան ինժիներատեխնիկական սարքավորումները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն աղմուկը, շրջակա միջավայրում տարեկան աճելով միջինը 0,5 դեցիբելով, ներկայումս հասել է այնպիսի մակարդակի, որ անհանգստացնում է քաղաքացիների անդորրն ամենուր: Փոքր կենտրոնում իրականացված չափումների արդյունքները ներկայացված են լուսանկարում: Առողջապահության նախարարություն