Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը համակարգիչ է ուզում

Քաղաքականություն

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն «Երևան-Կենտրոն» ՔՀԿ-ում առանձնազրույց է ունեցել  Ռոբերտ Քոչարյանի հետ։  Նա մի քանի խնդիր է բարձրացրել, այդ թվում՝  ընտանիքի անդամների  հետ տեսակցության  հարցը։  «Ընտանիքի հետ կապված արգելքը, համակարգչի հետ կապված խնդիրը»,- մատնանշում է Քոչարյանի բարձրացրած դժգոհությունները Արման Թաթոյանը,որն ԱԺ-ում էր։ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ աշխատում են համակարգիչ չունենալու հետ կապված Քոչարյանի բարձրացրած խնդրի ուղղությամբ: «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեզ մոտ  վարույթ է նախաձեռնված  քննարկման ընթացակարգում: Մենք կապի մեջ ենք փաստաբանների հետ»,- ասում է Արման Թաթոյանը։ Անդրադառնալով ամանորի գիշերը հրազենից մահացու վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան դեպքին, որը չէր հայտարարվել ՊՆ-ի կողմից՝ Թաթոյանն ասաց. «Մենք արդեն հարցում ենք ուղարկել պաշտպանության նախարարություն, որպեսզի հասկականք՝ այդ ինչ դեպք է եղել: Եվ հանրային արձագանքից դատելով և նախկինում պրակտիկայով՝  մի հատ ուզում ենք հասկանալ ի վերջո ինչն է պատճառը եղել: Ես պետք է պաշտոնական պատասխան ստանամ, նոր գնահատական տամ»: Թաթոյանը հավելեց նաև «Մարտի 1»-ի իրադարձությունների հետ կապված գործն ու զարգացումները տեղ են գտնելու ՄԻՊ-ի տարեկան զեկույցում, որի համար հարցումներ են արել քրեական հետապնդման մարմիններ, դատախազություն, հատուկ քննչական ծառայություն: «Եթե նախորդ տարի անդրադարձել էինք, և դրանից առաջ անդրադարձ էր կատարվում տասը զոհերի հետ կապված գործի քննությանը, դրան բնականաբար ավելացել է նաև սահմանադրական կարգի տապալման հետ կապված մասը: Առավելագույն հնարավորությամբ այդ հարցը տեղ կգտնի զեկույցում»,- եզրափակեց Թաթոյանը: