Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեգ Վաթյանը նշանակվել է բասկետբոլի Մ18 հավաքականի գլխավոր մարզիչ

Սպորտ

2019 թվականի ամռանը կայանալիք բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը կգլխավորի  Արեգ Վաթյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նրան կօգնեն Սարգիս Ստեփանյանը եւ Գևորգ Շահնազարյանը: Հիշեցնենք, որ Արեգ Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը 2017 թվականին դարձել էր Եվրոպայի C դիվիզիոնի հաղթող: Եվրոպայի Մ18 առաջնության C դիվիզոնի մրցաշարը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորայում: Մեր ընտրանին հանդես է գալու Բ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ջիբրալթարի, Ալբանիայի, Սան Մարինոյի եւ Մալթայի հավաքականները: