Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 տարի կտևի, թե 200 տարի, որևէ մեկը չի պատրաստվում զիջումների գնալ. Թևան Պողոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
hermine-1

Մարդկային  զարգացման կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն անդրադառնալով Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացին նշեց, որ, երբ խոսվում է Արցախի բանակցությունների մասին, ինքը հասկանում է, որ  խոսվում է հարցի կարգավորման մասին։ Մինչև հարցի կարգավորման փուլը հազարավոր բանակցություններ կարող ենք ունենալ անվտանգության և այլ թեմաներով։ Եթե Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է քննարկումներ անել, պետք է քննարկի Արցախի Հանրապետության հետ։ «Հարյուր տարի կտևի, թե երկու հարյուր տարի, որևէ մեկը չի պատրաստվում զիջումների գնալ։ Ես ուրախ եմ այս ընկալման համար, որ Հայաստանը մնալու է Արցախի հարցում անվտանգության երաշխավոր։ Բայց եթե Ադրբեջանը Արցախի Հանրապետության սահմանի հետ կապված հարցեր ունի, Արցախը սահմանադրություն ունեցող երկիր է, պետք  է բանակցի նրա հետ։ Իսկ Հայաստանի իշխանությունները կարող են նպաստել, որ երկու երկրների մեջ երկխոսություն տեղի ունենա։ Մի գուցե Ադրբեջանի իշանությունները Նիկոլ Փաշինյանից  խնդրում են օգնե՞լ Արցախի իշխանությունների հետ կապ հաստատել»։ Թևան Պողոսյանը ավելացրեց, որ  երկրի անվտանգության համար, շատ կարևոր է ազգի միասնականությունը։ Անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան հայտարարությանը՝ «ՀՀԿ»-ը կուսակցությունը լքելու վերաբերյալ,  նշեց, որ նա հանրային գործիչ է և եթե որոշել է հասարակական գործունեություն ծավալի` հանրության կողմից կգնահատվի ըստ արժանվույն։ Ավելացնելով, որ այս խնդիրը Հայաստանում առկա է, բայց շատ կարևոր է, որ մարդիկ կարևորեն գաղափարախոսությունը և ոչ թե անձանց։ «Շատ մարդիկ դուրս եկան այլ կուսակցություններից, և միացան  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, արդյո՞ք դա միտված էր արժեքային խնդրով, եթե այդպես է, ինչի՞ ամենասկզբում «Քաղաքացիական Պայմանագրում» չէիք»։