Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարության ծրագրում մեկ անգամ է նշվում տնտեսական հեղափոխության մասին, այն էլ՝ վերջում» (տեսանյութ)

Քաղաքականություն
gagik-minas

ՀՀԿ անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը ճիշտ է համարում կառավարության այսօրվա ծրագիրը համեմատել  ութ ամիս առաջ ներկայացրած կառավարության ծրագիրին։ Մինասյանը կարծում է, որ բառապաշարի առումով տրանսֆորմացիա է տեղի ունեցել։ Այս նոր ծրագրում ընդամենը մեկ անգամ, այն էլ վերջում,  մեկ անգամ է նշվում տնտեսական հեղափոխության մասին։ «2019թ. կառավարության ծրագիրը շատ բաներով կրկնում է 2017-ի ՀՀԿ ծրագրին, էությամբ նույն  է, պարզապես այստեղ շատ են  մակդիրները ածականները»,-ասաց Գագիկ Մինասյանը։ Ըստ Մելիքյանի՝ մենք բառերով ասում ենք տնտեսական հեղափոխություն, իսկ թվերով ասում ենք՝ հազիվ տնտեսության փոփոխություն։ «Ո՞ւր մնաց վարչապետի ասած կախարդական փայտիկը։ Ո՞ւր մնացին ստվերի, կոռուպցիայի, մենաշնորհների  դեմ պայքարը։ Ինչ է մնում ենթադրե՞լ, որ իսկապես չկան այդ տնտեսության չարիքների դեմ պայքարը։ Հիմա այդ ստվերը կրճատվելո՞ւ է,  թե՞՝ ոչ։ Եթե մենք մեր օրենսդրությունը բարելավում ենք, ստվերը վերացնում ենք, բա ո՞ւր են այդ ներդրումների հոսքերը։ Դասագրքային ճշմարտություն է, եթե այդ երեք չարիքները վերացվում են, ապա ներդրումները պետք է ավելանան»,- ասաց ՀՀԿ-ականը։