Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեռնադահուկային սպորտը մնաց առանց «թագուհու» (տեսանյութ)

Սպորտ
a1lindsy-1

Ամերիկացի աշխարհահռչակ լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնն այսօր վերջին անգամ է դուրս եկել մրցուղի: Շվեդիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում ամերիկուհին 3-րդ տեղն է զբաղեցրել արագավազքում եւ արժանացել  բրոնզե մեդալի: Այդպիսով, 34-ամյա մարզուհին ավարտեց ելույթները մեծ սպորտում: 20 տարի տեւած կարիերայի ընթացքում Լինդսի Վոնը, որին փաղաքշաբար անվանում են «Սառույցների թագուհի», դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն, քառակի գավաթակիր, 2010թ օլիմպիական չեմպիոն: Նա ընդհանուր առմամբ հաղթել է 82 մրցումներում: Այդ ցուցանիշով «թագուհին» զիջում է միայն «թագավորին»՝ շվեդ լեգենդար լառնադահուկորդ Ինգեմար Ստենմարկին, որը 84 անգամ հաղթել է աշխարհի մրցուղիներում: