Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Մանչեսթեր Սիթի» - «Չելսի». Ագուերոն ընդդեմ Իգուաինի (տեսանյութ)

Սպորտ
a1mc-chelsea-1

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր կկայանա մրցաշրջանի կենտրոնական խաղերից մեկը: Երկրի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 26-րդ տուրի շրջանակում կհյուրընկալի Լոնդոնի «Չելսիին»: Տանտերերը պայքարում են չեմպիոնի կոչման, իսկ հյուրերը ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գոտի մտնելու համար: Հանդիպումը հետաքրքիր է նաեւ նրանով, որ իրար դեմ են խաղալու արգենտինացի երկու հանրահայտ հարձակվողներ՝ Սերխիո Ագուերոն ու Գոնսալո Իգուաինը: «Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» սկզբունքային հանդիպումը կկայանա Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում, Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին: Անգլիական ֆուտբոլի սիրահարներն խաղը կարող են դիտել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: