Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալը» մադրիդյան դերբիում վստահ հաղթեց «Աթլետիկոյին» նրա իսկ հարկի տակ

Սպորտ

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում այսօր կայացած «Աթլետիկո» - «Ռեալ» մադրիդյան դերբին ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով:   Առաջին խաղակեսում Կազեմիրոն առաջ մղեց հյուրերին, սակայն տանտերերի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը շուտով հավասարեցրեց հաշիվը: «Ռեալը», այնուամենայնիվ, մեկ գնդակի առավելությամբ գնաց ընդմիջման. 42-րդ րոպեին թիմի ավագ Սերխիո Ռամոսը վստահ իրացրեց 11մ հարվածը: Երկրորդ խաղակեսի 74-րդ րոպեին Գարեթ Բեյլը հաշիվը դարձրեց 1:3:   Այդպիսով, «Ռեալը» հաղթելով մադրիդյան դերբիում, վաստակեց 45 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական, սակայն «սերուցկայիններն» առայժմ 5 միավորով հետ են մնում առաջնության առաջատար «Բարսելոնայից», որը վաղը Բիլբաոյում հանդիպելու է տեղի «Աթլետիկի» հետ: «Աթլետիկոն» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց վերջին մեկ շաբաթում եւ այժմ 44 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: