Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժիշկները կանաչ լույս են վառել Մեսիի առջեւ

Սպորտ
sport-mesi-5.02.

Իսպանական «Բարսելոնայի» բժշկական շտաբը հայտարարել է, որ թիմի ավագ Լիոնել Մեսին կարող է մասնակցել փետրվարի 6-ին կայանալիք «Ռեալի» հետ գավաթային խաղին: Ֆուտբոլիստի վերջին բժշկական զննումը ցույց է տվել, որ նա այլեւս խնդիրներ չունի կապված ոտքի մկանային ցավերի հետ, որը ստացել էր առաջնության «Վալենսիայի» հետ խաղից հետո: Բժիշկները նշել են, որ Լիոնել Մեսին լիովին պատրաստ է խաղին եւ նրա մասնակցությունը վտանգավոր չէ նրա առողջության համար: «Բարսելոնան» այսօր կանցկացնի նախախաղային վերջին մարզումը: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, Լիոնել Մեսին մեծ ցանկություն ունի մասնակցելու տարվա Էլ Կլասիկոյին, ուստի պատրաստվում է թիմի առաջիկա մարզմանը: