Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դայանա Յաստրեմսկայա՝ կանանց թենիսի ծագող նոր աստղը

Սպորտ
a1tenis-astx-1

Ուկրաինացի թենիսիստուհի, 18-ամյա Դայանա Յաստրեմսկայան, երկրորդ մրցանակն է նվաճել միջազգային ասպարեզում: Թայլանդում կայացած Toyota Thailand Open մրցաշարի եզրափակիչում նա երեք սեթում պարտության է մատնել ավստրալուհի Ալյա Տոմլյանովիչին՝ 6:2, 2:6, 7:6: Անցած տարի ուկրաինուհին հաղթող էր ճանաչվել Հոնկոնգի միջազգային մրցաշարում:   Թայլանդյան վիկտորիայից հետո Դայանա Յաստրեմսկայան վարկանիշային աղյուսակում բարձրացել է 34-րդ հորիզոնական եւ դարձել ամենաերիտասարդ թենիսիստուհին առաջին 50-յակում: 18-ամյա մարզուհին հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանում նպատակ է դրել մտնել աշխարհի 20 լավագույն թենիսիստուհիների շարքը: Ի դեպ, Դայանա Յաստրեմսկայան հրաժարվել է Ուկրաինայի հավաքականի կազմում հանդես գալ Դեւիսի գավաթի խաղարկությանը: Ուկրաինայի թենիսի ֆեդերացիան նրան մեղադրել է  չափից մեծ ֆինանսական պահանջներ ներկայացնելու մեջ, սակայն թենիսիստուհու գործակալը հայտարարել է, որ իր սանը հրաժարվել է ոչ թե ցածր հոնորարի, այլ այն բանի պատճառով, որ իրավունք չունի չորս հանդիպում անցկացնել հավաքականում՝ ելնելով իր տարիքից: Հավելենք, որ բացի Դայանա Յաստրեմսկայայից, աշխարհի 100 լավագույն թենիսիստուհիների շարքում կան եւս երեք պատանի մարզուհիներ: Նրանք են Ամանդա Անիսիմովան (17 տարեկան, 59-րդ տեղ), Բյանկա Անդրեեսկուն (18 տարեկան, 70-րդ տեղ) եւ Անաստասիա Պոտապովան (17 տարեկան, 87-րդ տեղ): Հենց այս թենիսիտուհիներն էլ համարվում է կանանց թենիսի ծագող նոր աստղերը: