Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանն առաջին խաղն է անցկացրել նոր տարում

Սպորտ
a1miki

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին հանդիպումն է անցկացրել նոր տարում: Ինչպես նշում է Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը, հայ ֆուտբոլիստն արդեն ապաքինվել է վնասվածքից եւ 23 տարեկանների թիմի կազմում մասնակցել է «Վեսթ Հեմի» հետ խաղին: Հանդիպումից հետո կայքի լրագրողը զրուցել է Հաներիխ Մխիթարյանի հետ: Մեր ֆուտբոլիստն հայտնել է, որ ուրախ է, կրկին սկսել է խաղալ: «Շնորհակալ եմ բոլորից, ովքեր օգնեցին ինձ վերադառնալ խաղադաշտ՝ բժիշկներին, ֆիթնեսի մարզչին, նույնիսկ իմ խաղընկերներին, որոնք ամեն օր աջակցում էին ինձ: Հույս ունեմ, որ այլեւս ոչ մեկը վնասվածք չի ստանա եւ թիմը լրիվ կազմով կպատրաստվի հաջորդ հանդիպմանը», - ասել է Հենրիխ Մխիթարյանը: «Արսենալի» եւ «Վեսթ Հեմի» 23 տարեկանների թիմերի համդիպումն անավարտ է մնացել ուժեղ մարախուղի պատճառով: Առաջին խաղակեսից հետո արսենալցիները 3:0 հաշվով առջեւում են եղել: Հավելենք, որ «Արսենալն» իր հաջորդ հանդիպումն առաջնությունում անցկացնելու է փետրվարի 9-ին, «Հադերսֆիլդի» հետ, նրա իսկ դաշտում: