Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին եւ առաջ անցավ մրցախաղում

Սպորտ
a1chess-match

Այսօր կայացել է շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5-րդ անդամին որոշելու մրցախաղի երկրորդ պարտիան: 2019թ Հայաստանի փոխչեմպիոն Հայկ Մարտիրոսյանը սեւ խաղաքարերով հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին եւ առաջ անցավ հաշվի մեջ՝ 1,5:0,5: Նրանց առաջին պարտիան ավարտվել էր ոչ-ոքի: Մրցախաղ անցկացնելու առաջարկությամբ հանդես է եկել հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը: Այն բաղկացած է 4 պարտիայից: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: