Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիոնել Մեսին բաց է թողել առավոտյան մարզումը

Սպորտ
sport-mesi

Իսպանական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին այսօր բաց է թողել թիմի առավոտյան պարապմունքը: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, ֆուտբոլիստն այսօր լրացուցիչ բուժզննում է անցնելու, քանի որ «Վալենսիայի» հետ առաջնության վերջին խաղում նա մկանային վնասվածք է ստացել: «Բարսելոնայի» բժիշկները հայտարարել են, որ առաջիկա մեկ օրում պարզ կդառնա, արդյոք Մեսին կարող է մասնակցել Իսպանիայի գավաթի  կիսաեզրափակիչ փուլի «Ռեալի» հետ առաջին խաղին, թե՝ ոչ: Այն կկայանա փետրվարի 6-ին, Բարսելոնայում: