Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձեւավորվել է Հայաստանի նետաձգության հավաքականը

Սպորտ
net

Շենգավիթի թաղապետարանի մարզադպրոցում անցկացվեց Հայաստանի նետաձգության ձմեռային առաջնությունը: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը,  մրցում են  45 մարզիկ–մարզուհի: Նրանք մրցել են  18 մետր հեռավորությունից երկուական  նետարձակումով: Չեմպիոններ են դարձան Վասիլ Շահնազարյանը եւ Մերի  Մխաջրջյանը: Մրցաշարի արդյունքներով ձեւավորվել է հավաքական: Այն փետրվարի 10–ից սկսած 15–օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Բաթումում: Ապա մեր երեք պատվիրակները կմեկնեն Թուրքիայի Սամսուն քաղաք, որտեղ կմասնակցեն փետրվարի 24–ին սկսվող Եվրոպայի ձմեռային առաջնությանը: Ապրիլին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք  աշխարհի գավաթի խաղարկությունում մերոնք կվիճարկվեն Մինսկում անցկացվելիք Եվրոպական 2-րդ խաղերի ուղեգրեր: Հունիսին Հոլանդիայում, մեր պատվիրակները հանդես կգան աշխարհի առաջնությունում, որտեղ 1–44–րդ տեղերն զբաղեցնողներին կշնորհվեն Տոկիոյի 2020թ օլիմպիական խաղերի  ուղեգրեր: Հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանն ասել է, որ ՀՀ առաջնության մասնակիցներն աչքի չեն ընկել դիպուկությամբ, քանզի դա իրենց առաջին մեկնարկն էր ընթացիկ մրցաշրջանում: