A
A
ԱԺ պատգամավորը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
Հայաստանի հունահռոմեական ոճի չորս ըմբիշներ հաղթող են ճանաչվել Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած Grand Prix de France Henri Deglane 2019 միջազգային մրցաշարում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նրանք են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) եւ Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ): Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Արթուր Շահինյանը (97 կգ) դարձել են երրորդ մրցանակակիրներ: Հիշեցնենք, որ Արսեն Ջուլֆալակյանը անցած տարի ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցության ցուցակով: