Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը մտել է Բրազիլիայի առաջնության եզրափակիչ

Սպորտ
a1chess-mxitaryan-1

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շարունակում է հաջող ելույթները Բրազիլիայի 2018թ առաջնությունում, որն անցկացվում է նոկաուտ մրցակարգով: Կիսաեզրափակիչ փուլում մեր հայրենակիցը 1,5:0,5 հաշվով առավելության հասավ փարձառու գրոսմայստեր, 56-ամյա Դարսի Լիմայի նկատմամբ: Եզրափակիչում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը կհանդիպի 33–ամյա միջազգային վարպետ Մոլինա Բրիտոյի հետ: Կողմերը նախ կանցկացնեն 4 դասական պարտիա, իսկ ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: Նշենք, որ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը նախկինում արդեն երկու անգամ նվաճել է բրազիլիայի չեմպիոնի կոչումը՝ 2012 եւ 2015 թվականներին: