Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Արսենալին» եւ օգնեց իր անմիջական հարեւանին

Սպորտ
2-1hhhhhhhhhhhhhhhh

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» իր հարկի տակ 3:1 հաշվով վստահ հաղթեց «Արսենալին»:   Դաշտի տերերի կազմում բոլոր երեք գոլերն էլ խփեց Սերխիո Ագուերոն: Արգենտինացի հարձակվողը 10-րդ անգամ հեթ-տրիկի գրանցեց Անգլիայի առաջնությունում, եւ այդ ցուցանիշով առայժմ զիջում է միայն Ալան Շիրերին: Արսենալցիները միայն առաջին գոլից հետո կարողացան հավասարեցնել հաշիվը, իսկ հետո ոչինչ չկարողացան հակադրել մրցակցին:   Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 59 միավոր եւ կրկին շրջանցեց 2-րդ տեղ բարձրացած «Տոտենհեմին»: «Արսենալը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց մրցակցի հարկի տակ եւ այժմ զբաղեցնում է 6-րդ տեղը՝ մեկ միավորով ետ մնալով «Մանչեսթեր Սիթիի» անմիջական հարեւանից՝ «Մանչեսթեր Յունայթեդից»: