Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ». Հենրիխ Մխիթարյանը բացակայում է (տեսանյութ)

Սպորտ
a1mc-arsenal

Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում կհանդիպի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մեր ֆուտբոլիստը բաց կթողնի հանդիպումը, քանի որ ընդհանրապես չի հայտավորվել իր թիմի կազմում: Հարկ է նշել, որ խաղը սկզբունքային նշանակություն ունի կողմերի համար: Տանտերերն այժմ «Լիվերպուլի» եւ «Տոտենհեմի» հետ պայքարում են չեմպիոնի կոչման համար, իսկ արսենալցիները «Չելսիի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայքարում են չեմպիոնների լիգայի գոտի մտնելու համար: Հետեւաբար թիմերին ձեռք չի տալիս ոչ-ոքի արդյունքը, քանի որ նրանց գլխավոր մրցակիցներն այս տուրում արդեն հաղթանակներ են տոնել: «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 20:30-ին: Անգլիական ֆուտբոլի սիրահարներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: