Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարգարիտա Գասպարյանը հաղթել է թենիսի WTA Ladies Trophy մրցաշարում

Սպորտ
a1tenis-gasparyan

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթող է դարձել Սանկտ Պետերբուրգում անցկացվող WTA Ladies Trophy մրցաշարում: Նա զույգ կազմելով Եկատերինա Մակարովայի հետ, հաղթանակ է տարել զուգախաղերում: Այսօր կայացած եզրափակիչում նրանք 1 ժամ 29 րոպեում առավելության են հասել Աննա Կալինսկա – Վիկտորիա Կուժմովա սլովակյան զույգի նկատմամբ՝ 7:5, 7:5: Հավելենք, որ սա Մարգարիտա Գասպարյանի չորրորդ հաջողությունն է զուգախաղերում: Մինչ այդ նա հաղթել էր Բաքվի, Տաշքենտի եւ Պրահայի մրցաշարերում: