Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաֆայել Վահանյանը կմասնակցի Աէրոֆլոտ Օփենին

Սպորտ
a1chess-vahanyan-3.02.

Փետրվարի 19-28-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա Աէրոֆլոտ Օփեն շախմատի միջազգային ավանդալան մրցաշարը: Այս տարի A մրցաշարում հանդես կգան 78 շախմատիստ, որոնցից 58-ը կրում են գրոսմայստերի տիտղոս: Հայաստանից հանդես կգան 11 շախմատիստ: Հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը ելույթ կունենան A մրցաշարում: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը հայտավորվել են B, իսկ առաջին կարգայիններ Արթուր Ղարագյոզյանը, Աշոտ Ավետիսյանը եւ Գագիկ Ավետիսյանը՝ C մրցաշարում: