Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բավարիան» տեսամրցավարների պատճառով պարտվեց «Բայերին»

Սպորտ
a1bavaria

Գերմանիայի ֆուտբոլի գործող չեմպիոն «Բավարիան» արդեն չորրորդ պարտություն է կրել ընթացիկ մրցաշրջանում:   Բունդեսլիգայի 20-րդ տուրի խաղում մյունխենցիները հյուրընկալվելիս զիջեցին Լեւերկուզենի «Բայերին», չնայած առաջինը գոլ խփեցին: Հանդիպման 41-րդ րոպեին աչքի էր ընկել հյուրերի ֆուտբոլիստ Լեոն Գորեցկան:   Սակայն տեսամրցավարներն իսկական «արջի ծառայություն» մատուցեցին տանտերերին, երբ երկրորդ կեսի սկզբում չհաշվեցին Ռոբերտ Լեւանդովսկու խփած գնդակը, որից հետո հաշիվը կդառնար 0:2: «Բայերն» օգտվելով այդ հանգամանքից, նախ 53-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը, ապա տասը րոպե անց առաջ անցավ հաշվի մեջ: «Բավարիան» մնացած ժամանակում պարզապես պաշարեց դաշտի տերերի տուգանային հրապարակը, սակայն 87-րդ րոպեին հակագրոհից գոլ բաց թողեց եւ ի վերջո պարտվեց 1:3 հաշվով:   Այս պարտությունից հետո մյունխենցիներն արդեն 7 միավորով են ետ մնում առաջնության միանձնյա առաջատար Դորտմունդի «Բորուսիայից», որն այս տուրում ոչ-ոքի խաղաց «Այնտրախտի» հետ՝ 1:1: