Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաձգության Հայաստանի առաջին չեմպիոնները հայտնի են

Սպորտ
a1hradzgutyun

Երեւանում մեկնարկել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:   Ինչպես հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումներին մասնակցում են հանրապետության ուժեղագույն 60 մարզիկ-մարզուհիներ, որոնք ներկայացնում են Երեւանի հրաձգության մանկապատանեկան, հրաձգության հանրապետական, Յուրի եւ Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը եւ Վանաձորի թիմը:   Հայաստանի առաջնությունում այս տարվանից ավելացվել է մեկ նոր վարժություն՝ միքսը, որին մասնակցում են զույգերով՝ 1 տղամարդ + 1 կին:   Այսօր հայտնի են դարձել Հայաստանի գնդակային հրաձգության առաջին չեմպիոնները: Կանանց հրացան ձեւում հաղթել է Ալլա Պողոսյանը, տղամարդկանց մրցաշարում՝ Հրաչիկ Բաբայանը: Միքս ատրճանակ մրցաձեւում աչքի է ընկել Էլմիրա Կապապետյան-Նորայր Առաքելյան զույգը: Կանանց վազող թիրախում առաջին տեղը զբաղեցրել է Գոհար Հարությունյանը, իսկ տղամարդկանցից՝ Դավիթ Աբաջյանը:   Վաղը մեդալներ կխաղարկվեն միքս հրացան, օդամղիչ ատրճանակ, նկուղային ատրճանակ եւ վազող թիրախ խառը վազք վարժություններում: