Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տոտենհեմը» շրջանցեց «Մանչեսթեր Սիթիին»

Սպորտ
son

Ֆուտբոլի Անգլիայի պրեմիերլիգայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում Լոնդոնի «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Նյուքասլ»-ին։ Միակ գոլը հեղինակեց Սոն Հին Մինը: Կիսապաշտպանն աչքի ընկավ 83-րդ րոպեին: Այս հաղթանակի շնորհիվ «Տոտենհեմը» շրջանցեց «Մանչեսթեր Սիթիին»։ Սիթին, սակայն, 1 խաղ պակաս է անցկացրել և եթե վաղը կարողանա հաղթել «Արսենալին», կվերադառնա 2-րդ հորիզոնական։ Չի բացառվում, որ վաղվա խաղին մասնակցի Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը։