A
A
Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի առաջնության կիսաեզրափակիչում է
Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաջողությամբ է հանդես գալիս Նատալ քաղաքում ընթացող Բրազիլիայի տղամարկանց շախմատի առաջնության եզրափակիչ փուլում: Մեր հայրենակիցը, հաղթահարելով նախնական փուլերը, մտել է կիսաեզրափակիչ: Նա միեւնույն 1,5:0,5 հաշվով հաղթել է Կառլոս Ալբերտո Վիանա կրտսերին ու Լուսիանո Զալիոյին: Կիսաեզրափակիչ փուլում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը կհանդիպի փորձառու գրոսմայստեր, 56-ամյա Դարսի Լիմայի հետ, որը երրորդն է իր վարկանիշով: Դասական առաջին պարտիան տեղի կունենա այսօր, իսկ երկրորդը՝ վաղը: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: Հավելենք, որ եզրափակիչ մրցամարտը բաղկացած է 4 պարտիայից: