Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաթարի հավաքականի «իսպանական» ֆուտբոլը հաղթեց Ասիայում (տեսանյութ)

Սպորտ
a1katar-1

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց ասիական ֆուտոլի գլխավոր մրցաշարը՝ Ասիայի գավաթի խաղարկությունը:   Քաթարի հավաքականը, որը արդեն պատրաստվում է իր հարկի տակ կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությանը, անակնկալ հաղթելով բոլոր մրցակիցներին, առաջին անգամ տիրեց այդ աշխարհամասի գլխավոր մրցանակին: Եզրափակիչ խաղում քաթարցիները 3:1 հաշվով հաղթեցին Ճապոնիայի հավաքականին, որը բոլորից շատ է տիրել այս գավաթին՝ 4 անգամ:   Ինչպես նշում են արտասահմանյան լրատվամիջոցները, Քաթարի հավաքականի անակնկալ հաղթանակի հիմնական հեղինակը թիմի գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Ֆելիքս Սանչես Բասն է, որը մի քանի տարի աշխատել է այդ երկրի երիտասարդական հավաքականում եւ անձամբ է պատրաստել ներկայիս ազգային թիմի խաղացողներին:   Հարկ է նշել, որ Քաթարի հավաքակականը հոգեբանական լուրջ ճնշումների է ենթարկվել մրցաշարի ընթացքում, քանի որ Մերձավոր Արեւելքի երկրները, այդ թվում ԱՄԷ-ն, թշնամաբար են տրամադրված այդ երկրի հանդեպ՝ նրան մեղադրելով ահաբեկչության մեջ: Զարմանալի չէ, որ տեղի երկրպագուները Քաթարի ընտրանու խաղերին հաճախ տարբեր իրեր, այդ թվում հողաթափեր են նետել խաղադաշտ, ինչը մեծ վիրավորանք է ընկալվում արաբական երկրներում: