Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասղեկի ժամը հոգևոր քարոզի համար չէ. Կրթության նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
KGN

«Եկեղեցու պատմություն առարկան չի հանվի դպրոցից»,-  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր հայագիտական և մնացած առարկաները վերանայվելու են, և մինչև 2023 թվականն ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ»: Ըստ նախարարի` ծնողներն ամենաշատը բողոքում են երեխաների ծանրաբեռնվածությունից:  «Ծրագրերի անհամապատասխանության հետ կապված, տարբեր առարկաներում նույնաբովանդակ նյութերի մատուցման հետ կապված, նույն եկեղեցու պատմության, հայ ժողպատմության, ռազմագիտության ծրագրերում, նույնիսկ, երգի դասագրքում կրկնություններ կան: Որպեսզի թեթեւացնենք»: Նախարարը նաեւ ներկայացրեց Արարատի մարզի դպրոցներից մեկում հոգևոր հովվի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները: «Այդ քահանան ընդհանրապես այնտեղ չի եղել: Այդ գյուղում կա տեր Դավիթ, և երբ ես այցելել եմ այդ դպրոց, այդ ընթացքում հոգևորականն է այնտեղ եկել: Ես տնօրենին հարցրել եմ՝ հոգևորականը դպրոցում ի՞նչ գործառույթ ունի: Տնօրենն ասել է՝ դասղեկական ժամերին նրան սովորաբար հրավիրել են: Խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության հետ կապված, ինչը մեծ խնդիր է: Դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագիր իրականացնելու համար, ոչ թե հոգևոր քարոզի»: Այն մասին, թե քահանաները սպասում են, որ տեղի ունեցած դեպքից հետո նախարարը պետք է իրենցից ներողությունը խնդրի, Արայիկ Հարությունյանը նշեց. «Ես սպասում եմ, որ ընդհանրապես այդ միջադեպի հետ կապ չունեցող քահանաները պետք է ներողություն խնդրեն»: