Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա հայտարարությամբ (տեսանյութ)
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (դատավոր՝ Մնացական Հարությունյան) շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։ Նախորդ դատական նիստին գործով դատախազները ժամանակ էին խնդրել դատարանից՝ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքին ծանոթանալու համար։ Նիստի մեկնարկից առաջ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ մեծ է հավանականությունը, որ այսօրվա նիստին ներկա լինի Քոչարյանը։ Քոչարյանն, իսկապես, դատարանում է և չի բացառվում, որ խոսք ասի նիստի ժամանակ։ Ըստ Քոչարյանի պաշտպանի՝ Ռոբերտ Քոչարյանը մերժել է, որ իրեն տեսակցի Արտակ Զեյնալյանը, թե ինչու՝ կարող է հրապարակել միայն իր պաշտպանյալի համաձայնությունն ունենալու դեպքում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատական նիստը հետաձգվել է և կշարունակվի վաղը ժամը 15։00-ին։ Վաղն, ի դեպ, ինչպես հավաստիացնում է Քոչարյանի պաշտպանական թիմը, նա հանդես է գալու հայտարարությամբ։