Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլը չի կարող վարչապետ աշխատել. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov_3

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը դիմել է ֆեյսբուքյան տեսաուղերձով։ «Բա որ ասում էի Նիկոլը վարչապետ չի կարող աշխատել, չէիք հավատում: Փաշինյանը պետք է ընտրի՝ կամ ձախողել է, կամ սուտ է խոսել»,- ասում է Շարմազանովը: «Պարզվում ա՝ մեր կառավարության  ղեկավարը տեղյակ չէ, որ «Մարտի 1»-ի վերաբերյալ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հանդես է եկել մտահոգիչ դիտարկումներով: Էստեղ երկու տարբերակ կա. կա՛մ իր խորհրդականները, տեղակալներն ու կառավարությունը աննպատակ աշխատավարձեր են ստանում ու պրեմիաներ, կա՛մ էլ, ինչը իրեն ձեռք չի տալիս, իրեն դնում է ոչ տեղյակ մարդու տեղ»,- ասում է Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը հիշեցնում է օրերս ասուլիսի ընթացքում իր հայտարարությունը, ըստ որի՝ կառավարությունը կարող է դնել «տարածքներ խաղաղության դիմաց» կոնցեպտը:  «Երեկ Փաշինյանը նշեց, որ ինքը չի պատրաստվում քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» հայեցակարգը: Կներեք բայց ես չեմ հավատում»,- շեշտում է քաղաքական գործիչը: Շարմազանովի չհավատալու պատճառն այն է, որ  խոսք տված բյուջեի 30 տոկոս ավելացումը, կարմիր գծերի վերացումը, գազի գնի իջեցումը, տեսախցիկների ապամոնտաժումը, ներդրումների ավելացումը տեղի չեն ունեցել: Շարունակում է, հիշեցնելով մայիսի 9-ին Արցախում Փաշինյանի հայտարարությունը առ այն, որ առանց Արցախի ամբողջական մասնակցության և վերադարձի բանակցային գործընթացին անհնար է խնդրի կարգավորում: «Երեկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտատարել է, որ նախատեսվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը»: «Եթե առաջիկա Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը Բակո Սահակյանը չմասնակցեց, ուրեմն կա՛մ վարչապետը Փաշինյանը ձախողվել է ու ֆիասկո է գրանցել, կա՛մ սուտ է խոսել: Հիմա թող ինքը ընտրի: Եթե Բակո Սահակյանը Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը չմասնակցեց ու էս առաջիկա հանդիպմանը, ես չեմ հավատալու , որ հայկակական կողմը «խաղաղություն տարածքների դիմաց» կոնցեպտը չի քննարկելու»,- եզրափակեց Շարմազանովը: