Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը սահմանեց անվճար և արտոնյալ բուժօգնության պայմանները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tigran-Avinyan

ՀՀ կառավարության հերթական նիստը նախագահում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիայում է։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հետ կապված հարաբերությունների մասին նախագիծ: Ըստ այդմ՝ անվճար պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից կօգտվեն 18 տարեկան և ավելի բարձր տարիքի հետևյալ խմբերում ընդգրկված անձինք. 1) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, 2) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, 3) ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, 4) բռնադատվածները, 5) Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, 6) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք, 7) ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ: Առողջապահության նախարարի խոսքով՝ վերը նշված խմբերին կմատուցվեն բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում, ինչպես նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ հետևյալ բժշկական ծառայությունները. 1) գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետրի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը), 2) կլիպսների օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ, 3) շունտավորող համակարգերի օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ, 4) էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ, 5) սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա, 6) աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ, 7) կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա, սրտի կաթետերային աբլացիա, 9) խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում, 10) սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը (ներառյալ ֆիլտրի արժեքը), 11) արթրոսկոպիկ վիրահատություններ, 12) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների, ընդ որում, միայն հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները, 13) շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР) բիպոլյար կամ լազերային եղանակով, 14) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ, 15) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա, 16) աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում): 4. Բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում և սույն կարգի 3-րդ կետի 5-9-րդ ենթակետերով թվարկված ծառայություններից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն նաև. 1) մինչև 7 տարեկան երեխաները, 2) սույն որոշման N 1 հավելվածով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված 7-18 տարեկան երեխաները, 5. Սույն կարգի 3-րդ կետի 1-9-րդ ենթակետերով թվարկված ծառայություններից պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն. 1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները (այդ թվում՝ երկրապահ կամավորականները), 2) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները: 6. Սույն կարգի 3-րդ կետի 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով թվարկված ծառայություններից պետության կողմից երաշխավորված ավճար պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն նաև. 1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները (այդ թվում՝ երկրապահ կամավորականները) և նրանց ընտանիքների անդամները, 2) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, 3) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամները, 4) ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները: 7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծառայությունների շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվում են բնակչության բոլոր խմբերը՝ սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական (կորոնար անոթների ստենտավորում) և գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման (ներառյալ ներերակային թրոմբոլիտիկ թերապիան ալտեպլազա դեղով) դեպքերում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փորձեց ճշտել Արսեն Թորոսյանից, թե ի չպես են իմանալու բուժհաստատություն դիմած անձը թրաֆիքինգի զոհ է, թե ոչ։ Ըստ նրա՝ այսօր քաղաքացիները բուժհաստատություններ դիմելիս ը կ ում են փաստաթղթային քաշքշուկների մեջ։ Թորոսյանը հակադարձելով նշեց, որ եթե քաղծառայող է դիմում բուժհաստատություն, իրենց չեն ուզում քաղծառայողի փաստաթուղթ, անուն ազգանունը գրանցելով, էլեկտրոնային տարբերակով երեւում է, որ քաղծառայող է։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան էլ նշեց, որ հարկ եղած դեպքում իրենք կարող են տեղեկատվություն ներկայացնել այն խմբերի մասին, որ այս նախագծով ընդգրկված են։ Նախագիծն, ի վերջո, արժանացավ կառավարության հավանությանը։  [caption id="attachment_1659479" align="aligncenter" width="700"] RA Government's session took place[/caption] [caption id="attachment_1659480" align="aligncenter" width="700"] RA Government's session took place[/caption] [caption id="attachment_1659481" align="aligncenter" width="2000"] RA Government's session took place[/caption] [caption id="attachment_1659482" align="aligncenter" width="700"] RA Government's session took place[/caption] [caption id="attachment_1659483" align="aligncenter" width="700"] RA Government's session took place[/caption]