Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը կկայանա Փաշինյան-Մերկել հանդիպումը

Քաղաքականություն
merkel-pashinyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցն սկսում է Քյոլնից։ Նա կհանդիպի KFW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ, ապա կմեկնի Քյոլնի տեխնիկական համալսարան, որտեղ կհանդիպի համալսարանի ղեկավար կազմի հետ: Գործակցության հուշագիր կստորագրվի Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև: Համալսարանում վարչապետը հանդես կգա ելույթով և կպատասխանի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հարցերին: Քյոլնի քաղաքապետարանում Փաշինյանը կհանդիպի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ:  Փաշինյանը կայցելի Քյոլնի Մայր տաճար, իսկ ավելի ուշ արդեն կմեկնի Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարան: Այստեղ ՀՀ վարչապետը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կզրուցի համայնքին հետաքրքրող հարցերի շուրջ:  Վաղը Փաշինյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: