Մենք չենք կարող քննարկել տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Նախագահական նստավայրում կառավարության անդամների երդման արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ վերջերս հնչեցվող այն մտահոգություններին, թե նոր կառավարությունը շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի որդեգրած քաղաքականությունը կապված Արցախի շրջանների հանձնման հետ: «Մենք չենք կարող քննարկել տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը։ Մեր կառավարությունը Արցախի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել: Եվ որևէ զուգահեռ և ընդհանրացում գտնել կրկնելու փորձեր՝ նախկինում վարված որևէ քաղաքական ուղեգծի` կատարյալ մոլորություն է»: Վարչապետը համաձայն է, որ պետական մարմինները մնան խորհրդարանի վերահսկողության ներքո: «Բայց դա չի նշանակում, որ դրանք պետք է դառնան նախարարություն»: Ինչ վերաբերում է կառավարության օպտիմալացման նախագծի մշակմանը, որը պետք է Ազգային ժողով ներկայացվի, վարչապետն ընդգծեց. «Մենք ուզում ենք այս պրոցեսը իրականացնել առավել անցնցում և սահուն: Նաև ոչ թե դե յուրե որոշումը կայացնել, նոր դե ֆակտո սկսել պրոցեսը, այլ դե ֆակտո պրոցեսը մինչև վերջին նյուանսը պլանավորել, նոր դե յուրե պրոցեսը իրակականցնել»: Թե ինչու են կառավարության որոշ անդամներ պարգևավճարներ ստացել, այն էլ խոշոր չափերի, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դժգոհությունները լուրջ ճեղքում է կառավարության գործունեության և պետական համակարգի թափանցիկության առումով: «Եսվ չգիտում նախկինում կար մարզպետ, որի համար 600 000 կամ 400 000 դրամ աշխատավարձը կարևոր էր թե չէ, բայց ես կարող եմ ասել, որ այսօր մարզպետների 90 և ավելի տոկոսի համար աշխատավարձը կարևոր է»: