A
A
Անաստասիա Գալուստյանը Եվրոպայի առաջնությունում գրավեց 22-րդ տեղը
Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր ավարտվեցին կանանց մենասահքի մրցումները:
Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը ազատ ծրագրում ցույց տվեց 132.63 միավոր արդյունք եւ գրավեց 22-րդ տեղը՝ առաջ անցնելով միայն Դանիայի եւ Սերբիայի գեղասահորդուհիներից:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Սոֆյա Սամոդուրովան, որն առաջ անցավ իր հայրենակից, օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովայից:
Հիշեցնենք, որ տղամարդկանց մենասահքում հանդես եկած մեր մարզիկ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում 37 մասնակիցների մեջ գրավել էր 26-րդ տեղը:
