A
A
Ֆերդինանդ Կարապետյանի մրցակիցը Թել-Ավիվի Գրան Պրիում դեռ հայտնի չէ
Հայաստանի առաջատար ձյուդոյիստ, Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը, այսօր կմասնակցի այս տարվա իր առաջին պաշտոնական մրցաշարին՝ Թել-Ավիվի Գրան Պրիին: Մեր 73 կգ քաշային մարզիկը պայքարը կսկսի երկրորդ փուլից; Նրա առաջիկա մրցակիցը կդառնա Օսկար Պերտելսոն (Էստոնիա) – Լեչի Էդիեւ (Ռուսաստան) զույգի հաղթողը: Այդ մրցումներում Հայաստանն առաջին անգամ ներկայացնող 90 կգ քաշային Արսեն Խանջյանը տատամի կմտնի վաղը: Նրա առաջին մրցակիցը իսրայելացի Նադավ Զուրատն է: Նշենք, որ Թել-Ավիվի Գրան Պրիին այս տարի մասնակցում են 53 երկրների 378 ձյուդոյիստ, այդ թվում 217 մարզիկ, 161՝ մարզուհի: 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները կվաստակեն 700, 490 եւ 350 վարկանիշային միավորներ, բացի այդ կպարգեւատրվեն 3000, 2000 եւ 1000 դոլարով: