Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Մայրապետյանին թույլատրվել է դուրս գալ Հայաստանից

Հասարակություն
Samvel-Mayrapetyan-1

Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից։ Մայրապետյանը ՄԻԵԴ-ից խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայում գտնվող՝ իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր գործարարի հունվարի 2-ի միջնորդությունը և պահանջել Հայաստանի կառավարությունից, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն։ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը նշեց, որ անձնագիրն առավել վաղ էր վերադարձվել, դեռ խափանման միջոցը կալանքը գրավով փոխարինելուց հետո, իսկ երկրից դուրս գալու վերաբերյալ տեղեկությունն այս պահին չմեկնաբանեց։ Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հաստատեց, որ ՀՔԾ-ն թույլատրել է Մայրապետյանին դուրս գալ երկրից։ Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Մայրապետյանը բուժվելու է Գերմանիայի Դրեզդեն քաղաքի Կառլ Գուստավի անվան համալսարանական հիվանդանոցում։