A
A
Լեւոն Արոնյանը հաղթեց եւ հավասարվեց Հրանտ Մելքումյանին
Ջիբրալթարում ընթացող շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ իսպանացի Խոսե Խիմենեսի նկատմամբ: Մեր մյուս գրոսմայստերը՝ Հրանտ Մելքումյանը, նույն խաղաքարերով ոչ-ոքի խաղաց իսպանացի Ռուիս Սանթոսի հետ: Մեր երկու շախմատիստները վաստակեցին 2,5-ական միավոր եւ առայժմ ընթանում են առաջատարներին հետանդողների խմբում: Աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում են 5 շախմատիստ: Մրցաշարին մասնակցող մեր ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանն այս տուրում պարտվեց ֆրանսիացի գրոսմայստեր Սաբաստիան Մազեին եւ մնաց 1,5 միավորով: