Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավստրալիա Օփեն». Սերենա Ուիլյամսը պարտվեց՝ վերջին խաղափուլը 5:1 հաշվով հաղթելիս

Սպորտ
a1tenis-23.01.

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը անսպասելի պարտություն կրեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում: Քառորդ եզրափակիչ խաղում ամերիկացի թենիսիստուհին զիջեց Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Պլիշկովային՝ 4:6, 6:4, 5:7, ընդ որում նա երրորդ՝ վճռորոշ սեթում, սկզբում 5:1 հաշվով հաղթում էր իր մրցակցին: Մրցամարտը տեւել է 2 ժամ 10 րոպե: Կարոլինա Պլիշկովան թույլ է տվել 15, իսկ Սերենա Ուիլյամսը 37 անհարկի սխալներ: Չեխ թենիսիստուհին կիսաեզրափակիչում կհանդիպի ճապոնացի Նաոմի Օսակայի հետ, որը ընթացիկ խաղում վստահ հաղթել էր ուկրաինացի Էլինա Սվիտոլինային՝ 6:4, 6:1: