Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես համաձայն եմ, որ Մշակույթի նախարարությունը դառնա վարչություն, մենակ թե աշխատեն. Լ. Թոքմաջյան (տեսանյութ)

Հասարակություն
MHM0127197

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի համոզմամբ Մշակույթի և Սփյուռքի  նախարարությունների օպտիմալացման մասին լուրն անակնկալ էր։  «Մի ազգ, որի մեկ քառորդն է միայն իր տան մեջ ապրում և երեք քառորդը աշխարհով մեկ սփռված՝  Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կար։ Այլ հարց էր, եթե այդ նախարարությունը պետք եղած արդյունավետությամբ չէր աշխատում»։ Ինչ վերաբերում է Մշակույթի նախարարությանը՝ սա նույնպես անընդունելի է։ Սամվել Կարապետյանը նշեց, որ բազմիցս է առիթներ ունեցել հանդիպել Մշակույթի նախարարության նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, ում հետ մի շարք հարցերի վերաբերյալ համակարծիք են եղել, բայց սայլը տեղից չի շարժվել։ «Մենք ունենք 4 հարևան երկիր, միայն մեկը՝ Իրանը,  որը մեր հուշարձանների նկատմամբ մեզանում մտահոգություն չի առաջացնում՝ պետական մակարդակի քաղաքակակիրթ վերաբերմունք կա։ Իրանում գտնվող հայկական գավառների նյութական մշակույթի հուշարձանները լավագույնս պահպանվում են։ Մյուս 3 հարևան տարածքներում մեր հուշարձանները թե՛ քողարկված, թե՛բացահայտ, ուղղակի պետական ծրագրով ոչնչացման ենթակա են»։ Սամվել Կարապետյանը կարծում է, որ անհրաժեշտություն կար, որպեսզի Մշակույթի նախարությունում բաժիններ ավելանային։ «Մշակույթը անպաշտպան թողնել չի կարելի։ Այս ոտնձգություններին պետք է պատասխան տրվի, լինի ադրբեջանական , թե վրացական կողմից։  Այն տպավորությունն է , թե՝ ո՞վ չգիտի  որ հայկական են։ Սա անտարբերություն է, անողնաշարություն է, սա բացակա լինել է նշանակում, մենք պիտի ներկա լինենք»։ Քանդակագործ Լևոն Թոքմաջյանն  այդքան էլ բացասական չի վերաբերվում  նախարարությունների օպտիմալացմանը։ «Ես համաձայն եմ, որ Մշակույթի նախարարությունը դառնա վարչություն, մենակ թե աշխատեն, այս դեպքում կարծում եմ, որ քանակը որակ չի ստեղծում»։  Քանդակագործը հիշեցրեց Սփյուռքի նախարարության նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի ժամանակ սփյուռքից եկածներրի շապիկների վրա գրվում էր «Արի՛, տուն», ինչը շատ սփյուռքահայերի դուրը չէր գալիս։ «Իմ սփյուռքահայ բարեկամներից մեկն ասում էր՝ շապիկիների վրա ոչ թե պետք է գրեն «Արի՛, տուն», այլ «Արի՛, փող բեր։ Իրենք էին ծիծաղում, մի՞թե սփյուռքը դրա համար էր։ Ես համաձայն չեմ, որ սփյուռքը պետք է զորավոր լինի, թող լինեն 10 հոգի, բայց աշխատեն»։