Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալն» առանց Մխիթարյանի վստահ հաղթեց «Չելսիին»

Սպորտ
a1arsenal

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական «Էմիրեյթս» ստադիոնում ընդունեց «Չելսիին»:   Ունայ Էմերիի սաները 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարան: Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Լյակազետը, իսկ 39-ին այն կրկնապատկեց Լորան Կոսելնին:   Այս խաղից հետո «Արսենալը» վաստակեց 44 միավոր եւ հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»: «Չելսին» 47 միավորով 4-րդ հորիզոնականում է:   Հավելենք, որ «Արսենալում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղին: