Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է Ծառուկյանը բացակայել նիստերից (տեսանյութ)

Քաղաքականություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բացատրում է, թե ինչու է նախորդ օրերին բացակայել ԱԺ նիստերից։ «Իտալիայից Հայաստան է ժամանել դելիգացիա։ Նրանց հետ աշխատանքներ են տարվում բիզնես նախագծերի հետ կապված։ Նրանք ուզում են ներդրում անել կամ Հայաստանում կամ Վրաստանում։ Ինձ համար կարևոր էր, որ Հակաստանում լիներ և տնտեսական հեղափոխության առաջին քայլերն արված են։ Խոսքը կերամիկայի արտադրության մասին է»։ Հարցին, որ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանին, Գագիկ Ծառուկյանն ասաց։ «Դա իր անձնական հարցն է, դա կուսակցական հարց չէ, մենք չենք խառնվում դրան»։ Մենք եւ ԼՀԿ-ն ընդդիմություն ենք եւ մեր նպատակը պետք է լինի մեր ծրագրերն իրականացնելը, ասում է ԲՀԿ առաջնորդը։ «ԲՀԿ-ն աջակցել է հեղափոխությանը եւ հիմա էլ դառնալու ենք ժողովրդի ձայնը, 100հզ աշխատատեղ է կրճատվել, մեզ պետք է պատասխան տան, թե այդ մարդկանց հարցը ոնց են լուծելու»։