Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի առաջնությունների առաջատարներն անփոփոխ են

Սպորտ
a1chess-hajastan-2

Այսօր տեղի ունեցան շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների 6-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարի առաջատար Արման Փաշիկյանը սպիտաներով հաղթեց Արամ Հակոբյանին եւ վաստակեց 5 միավոր: իսկ ահա նրան հետապնդող Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Տիգրան Հարությունյանի հետ եւ եւս կես միավորով ետ մնաց առաջատարից: Նա, ինչպես նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը, որն այսօր պարտության մատնեց պատանի Շանթ Սարգսյանին, իրենց ակտիվում ունեն 3,5-ական միավոր: Վաղը կայանալիք 7-րդ տուրում Արման Փաշիկյանը սեւերով կմրցի Սամվել Տեր-Սահակյանի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցը կլինի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, որը վեց տուրից հետո ունի 3 միավոր եւ Զավեն Անդրիասյանի ու Տիգրան Լ.Պետրոսյանի հետ առայժմ բաժանում է 4-6-րդ տեղերը: Կանանց առաջնության միանձնյա առաջատար Մարիա Գեւորգյանը ընթացիկ տուրում վստահ հաղթեց Աննա Խաչատրյանին եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 5,5-ի: Նրան հետապնդող Սիրանուշ Ղուկասյանը հաղթեց Աստղիկ Հակոբյանին, իսկ ահա Սուսաննա Գաբոյանը անսպասելի պարտվեց Արփինե Գրիգորյանին: Նրանք այժմ ունեն համապատասխանաբար 4 եւ 3 միավոր: Մարիա Գեւորգյանը բաց կթողնի վաղը նախատեսված 7-րդ տուրը, քանի որ նա պետք է հանդիպեր Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Կուրսովայի հետ, սակայն վերջինս առողջական խնդիրների պատճառով դուրս է մնացել մրցաշարից: Նախկինում նրա խաղացած չորս պարտիաների արդյունքները չեղյալ են համարվել:   Սիրանուշ Ղուկասյանը վաղը կհանդիպի իրեն հետապնդող Սուսաննա Գաբոյանի հետ: