Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանին լարվածությունն ակնհայտորեն նվազել է, ինչո՞ւ են դրա տակ դավադրություններ փնտրում» (տեսանյութ)

Քաղաքականություն
87cedc5be42372ce4345d224ccb7543c

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև պայմանավորվածությունները վերելակային բանակցություններ որակում տվողնորին մանիպուլյատորներ է համարում. «Լարվածությունն ակնհայտորորեն նվազել է, ինչու՞ են դրա տակ ինչ որ դավադրություններ փնտրում»։ Պատգամավորն անդրադառնում է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի երեկվա հանդիպմանը. «Այն երեք ժամից ավել է տևել, այն պետք է որակել, որպես իրական բանակցությունների պատրաստվելու մաս»։ Երեկվա հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու երկրներում խաղաղության նախապատրաստման մասին հայտարությամբ հանդես եկան. «Հայաստանի հանրությանը խաղաղության նախապատրաստել պետք չէ, մենք 94 թվականից պատրաստ ենք դրան»,- ասաց Հովհաննես Իգիթյանը։